fbpx
Սպորտ

Կարծում եմ՝ աշխարհի լավագույն դարապադապահներից եմ. Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում իր ցուցադրած խաղին: Կուրտուան նշել է, որ երբեք չի կասկածել իր ուժերի վրա, և որ իր կարծիքով ինքն աշխարհի լավագույն դարապադապահներից է: Այս մասին հաղորդում է Marca-ն:

«Քննադատել դարպասապահին, երբ նա գոլ է բաց թողնում, հեշտ է։ Վերջին հինգ խաղերում անառիկ պահեցի դարպասը։ Սա ոչ միայն իմ վաստակն է, այլ ամբողջ թիմի։

Մադրիդյան մամուլն իսկապես ավելի պահանջկոտ է, ամեն օր նրանք պետք է լրացնեն 10-ական թերթ՝ պատմելով միայն «Ռեալի» մասին։ Բայց ես փորձում եմ չկարդալ և չլսել, թե ինչ են գրում իմ մասին», –  ասել է բելգիացի ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ