fbpx
Առողջապահություն

Կարելի է ենթադրել, որ Ծաղկաձորում իրոք խուճապ կա․ Շիրակ Բունիաթյան

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Լրատվականներից մեկը նյութ էր հրապարակել, որ կորոնավիրուսով վարակվածներին կամ կասկածվողներին Ծաղկաձորում մեկուսացնելու հետ կապված խուճապ կա և մարդիկ հյուրանոցներում նախապես ամրագրած տեղերը չեղարկում են։

Չգիտեմ որքանով է համապատասխանում իրականությանը, բայց եթե դա այդպես է, ուրեմն շատ վատ է։
Պետք է նախապես հաշվի առնվեր այդ հանգամանքը, քանի որ տուրիզմը շատ եկամտաբեր, բայց միաժամանակ շատ խոցելի ճյուղ է։

Ցանկացած անհանգստացնող տեղեկություն կամ փաստ ազդում է տուրիստական հոսքերի վրա։
Հաշվի առնելով այն, որ վարչապետը ընտանիքով այսօր մեկնում է Ծաղկաձոր և պիտի գիշերի այնտեղ, կարելի է ենթադրել, որ Ծաղկաձորում իրոք խուճապ կա։

Ես սա ասում եմ՝ որպես Հայաստանի զբոսաշրջության կենտրոն, առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակիչ, ով տեսել է տուրիզմի վրա տեղեկատվության վատ հետևանքները։

Ինչպես գիտեք, արդեն պատմության աղբանոցում հայտնված մի ծրագիր կար։

Ոմանք օվշորներում ծնվել ու եկել էին Ջերմուկ զբոսաշրջային բնակավայրի հարևանությամբ գտնվող ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ուզում էին մետաղական բաց հանք շահագործել։

Այո՛, շահագործման հետևանքները, անխոս, աղետալի կլինեին ոչ միայն Ջերմուկի, այլև ողջ Հայաստանի համար։

Բայց դեռ շինարարական փուլում, երբ ոչ մի էական աշխատանքներ արված չեին, Ջերմուկի զբոսաշրջությունը անկում էր ապրում, մարդիկ չեին կամենում հայտնվել դեռևս գոյություն ունեցող «հանքին» այդքան մոտ։

Ոչ ոք չի ցանկանում իր հանգիստը կազմակերպել ինչ-որ առումներով ռիսկեր պարունակող վայրերում և դա նորմալ է։

Կորոնավիրուսի կասկածանքով մարդկանց տուրիստական գոտում մեկուսացնելու որոշումը ՀՀ կառավարության անհեռատեսական քայլերից է։

Ես սա ասում եմ գիտակցումով, որ ոչ ոք երաշխավորված չէ, ու ցանկացածս կարող ենք լինել վարակակիր և բոլոր վարակակիրներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Հա ի դեպ, ՋԵՐՄՈՒԿՈՒՄ դեռ լիքը ձյուն կա ու մեր սարերը դժվարամատչելի են էտ վիրուսի համար։ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՍԱՐ մնալն էլ արդեն իրական փաստ է։

Կարող եք Ջերմուկում կազմակերպել ձեր հանգիստը (Դե հումորով եմ ասում, Ծաղկաձորնելա անվտանգ)»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1106498963033330&id=100010197097701

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ