Զինված Ուժեր

Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Աբրահամյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կարեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Կարեն Աբրահամյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020թ. հունիսի 12-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ