fbpx
Սպորտ

Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Կարեն Ասլանյանը, հաղթելով հունգար Կրիսզիան Վանցզային 7:5 հաշվով, նվաճեց բրոնզե մեդալը:

Ասլանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ հաղթելոց շվեդ Օսկար Էրլանդսոնին  (3:1 հաշվով), 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանից Գեորգի Շոտաձեին` 9:0, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց սերբ Մատե Նեմեշին`  10:1 հաշվով: Նա պարտվել էր կիսաեզրափակիչում` զիջելով ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին:

Հիշեցնենք, որ Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել 2018 և 2019 թվականներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ