fbpx
Սպորտ

Կարեն Ասլանյանը վստահ հաղթանակ տարավ 1/16 եզրափակչում

Մեդալների  և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար Ղազախստանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում են պայքարում հունահռոմեական ոճի ըմբիշները:

Ըմբշամարտի ԱԱ-ի  երկրորդ օրը Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը վստահ հաղթանակ տարավ՝ 1/16 եզրափակչում 10:1 հաշվով առավելության հասնելով տաջիկ Ախմեդովի նկատմամբ:

Հայ ըմբիշը վստահ գոտեմարտ անցկացրեց ու դուրս եկավ ԱԱ-ի 1/8 եզրափակիչ:

Հիշեցնենք՝ մինչ այս 87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/32 եզրափակչում 4:1 հաշվով ցավալի պարտություն էր կրել կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիայից, իսկ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ