Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2020 թ. հունիսի 20-30-ը Երևանում կանցկացնի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշար: Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
Մրցանակներ
Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 11 000 000 ՀՀ դրամ:
1-ին տեղ 2 000 000
2-րդ տեղ 1 500 000
3-րդ տեղ 1 200 000
4-րդ տեղ 1 000 000
5-րդ տեղ 800 000
6-10-րդ տեղեր 300 000
11-15-րդ տեղեր 200 000
Հատուկ մրցանակներ կանանց համար
1-ին տեղ 400 000
2-րդ տեղ 300 000
Հատուկ մրցանակներ մինչև 16 տարեկան պատանիների համար
1-ին տեղ 250 000
2-րդ տեղ 150 000
Հատուկ մրցանակ մինչև 16 տարեկան աղջիկների համար
1-ին տեղ 150 000
Հատուկ մրցանակ մինչև 14 տարեկան պատանիների համար
1-ին տեղ 150 000
Հատուկ մրցանակ մինչև 12 տարեկան պատանիների համար
1-ին տեղ 150 000
Հատուկ մրցանակ մինչև 2201 վարկանիշ ունեցողների համար
1-ին տեղ 100 000
Հատուկ մրցանակ մինչև 2101 վարկանիշ ունեցողների համար
1-ին տեղ 100 000
Հատուկ մրցանակ վետերանների /60 տարեկան եւ բարձր/ համար
1-ին տեղ 150 000
2-րդ տեղ 100 000
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:
Յուրաքանչյուր մրցանակակիր կարող է ստանալ միայն մեկ մրցանակ: Եթե որևէ մրցանակակիր հավակնում է երկու համարժեք մրցանակի /հիմնական և հատուկ/, ապա նրան տրվում է հիմնական մրցանակը:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի մրցանակային հիմնադրամի եկամտային հարկի պահումները կկազմեն 23%:
Ժամակարգ
Կիրառվող ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետեւ 30 րոպե` մինչեւ պարտիայի ավարտը (30 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին, սկսած առաջինից):
Խաղացանկ
20 հունիսի բացում, 18:00
21 հունիսի 1-ին տուր, 15:00
22 հունիսի 2-րդ տուր, 15:00
23 հունիսի 3-րդ տուր, 15:00
24 հունիսի 4-րդ տուր, 15:00
25 հունիսի 5-րդ տուր, 15:00
26 հունիսի 6-րդ տուր, 15:00
27 հունիսի 7-րդ տուր, 15:00
28 հունիսի 8-րդ տուր, 15:00
29 հունիսի 9-րդ տուր, 11:00
29 հունիսի փակում, 19:00
Մուտքավճար
2401-2450 20 000 դրամ
2301-2400 30 000 դրամ
2101-2300 50 000 դրամ
մինչև 2100 և առանց վարկանիշի 60 000 դրամ
Գրոսմայստերները, 2451 և բարձր վարկանիշ ունեցող տղամարդիկ, ինչպես նաև 2351 և բարձր վարկանիշ ունեցող կանայք ազատվում են մուտքավճարից:
Հայաստանի պատանիների առաջնությունում (8-18 տ.) 1-ին և 2-րդ տեղերը գրաված, ինչպես նաև 60 և բարձր տարիքի շախմատիստները պետք է վճարեն մուտքավճարի 50%-ը:
Վճարման կարգը
Մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվին՝
Հայաստանի շախմատի ֆեդերացիա հ/կ
ք.. Երևան Խանջյան 50
՛՛ Արարատ՛՛ Բանկ ԲԲԸ
ՀՀ 1510002020290100
Նպատակը դաշտում նշել՝ Կ. Ասրյանի հուշամրցաշար, մուտքավճար, անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:
Խնդրում ենք մասնակցության հայտերը ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը:
Մրցաշարի տնօրեն` ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային կազմակերպիչ Հրաչիկ Թավադյան
Հեռ` + 374 10 52 64 64
քարտուղար` միջազգային մրցավար Նունե Վարդանյան
Հեռ` + 374 10 55 36 30
Էլ.փոստ` [email protected]
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

