Սպորտ
12:10 19/12/2019

Կարեն Գրիգորյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացվող Torneo Magistral Internacional de Elgoibar միջազգային մրցաշարի հաղթող:

Նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև խաղաքարերով հաղթել է հնդիկ Շամալի Գագարեին և, վաստակելով 6.5 միավոր, ապահովել է առաջին տեղը:

Վերջին տուրից առաջ 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստները հավաքել են 5-ական միավոր:

9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ուժերը կչափի իսպանացի Խուան Պասկուալ Պլազուելոյի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ