fbpx
Սպորտ

Կարեն Գրիգորյանը՝ Պորտուգալիա Օփենի հաղթող

Ավարտվեց Պորտուգալիա Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 33 երկրների 216 շախմատիստներ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր:

Մասնակիցների թվում էր նաև 2014 թվականին Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած Ալեքսանդր Մոտիլյովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 7,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

8 շախմատիստ, որոնց թվում էր նաև Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը հաղթողից հետ մնացին կես միավորով:

Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ