fbpx
ՏՏ

Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին շնորհել է իր Eminent Person (Նշանավոր անձ) մրցանակը:

Կարեն Վարդանյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մրցանակին և նշել.

«Մրցանակն անակնկալ ու մեծ պատիվ էր դա ինձ համար»: Վարդանյանը հավելեց, որ այն ստանալու համար իրեն ձայն են տվել WITSA-ի 20-ից ավելի երկրներ:

Նա հպարտությամբ նշեց, որ նույն մրցանակը ժամանակին ստացել էր նաև Նելսոն Մանդելան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ