Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար Հայաստանի իշխանությունները, թեև խոստացել են ամեն ինչ անել, սակայն նրա նկատմամբ դատավճիռն արդեն ընդունվել է Ադրբեջանում, իսկ Ղազարյանի հարազատները կարծում են, որ իշխանությունների խոստումներն առաջ չեն շարժվել։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, ով ասաց, որ ինքը Կարեն Ղազարյանի համադասարանցին է եղել։
Ալեքսանյանը կոչ արեց հետամուտ լինել Ղազարյանի վերադարձի հարցը լուծելուն, քանի որ նրա հարազատները նորից բողոքի ցույցեր են նախապատրաստում։
Աղբյուրը՝ shantnews.am