fbpx
Տնտեսություն
18:30 12/11/2019

Կարևոր է ԵՏՄ-ում օրենսդրությունների ներդաշնակեցումը․ Մհեր Գրիգորյան

Ցանկացած ասիմետրիա լուրջ խնդիրներ է առաջացնում հակակեղծման շրջանառության դեմ պայքարում, ուստի կարևոր է Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների համապատասխան օրենսդրությունների ներդաշնակեցումը, այդ թվում մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում։ Այս մասին Երևանում ընթացող «Հակակեղծում-2019» համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, որ թեմաները, որոնք քննարկվելու են համաժողովի շրջանակում, հրատապ են բոլորի համար, բայց դրանք, մասնավորապես՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, գաղափարների նյութականացման հարցերը, հատկապես հրատապ են Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական և քաղաքական առանձնահատկությունները։

Գրիգորյանի խոսքով՝ այս հարցերի կարգավորումը երաշխիքն է այն բանի, որ կիրացվի միության մասնակից երկրների արտահանական պոտենցիալը։

«Դրա համար կարևոր է մշակել մոդելներ, որոնք ենթակա կլինեն ներդրման»,-եզրափակել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-13-ը Երևանում ընթանում է «Հակակեղծում-2019» 7-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին, այդ թվում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ