fbpx
Սպորտ

Կարևոր պարտությունը Բորուսիան կրել է Տոտենհեմի հետ առաջին խաղում.Ֆավր

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Տոտենհեմի» հետ պատասխան խաղում կրած պարտությունը:

Հանդիպումը կայացել է Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում և ավարտվել լոնդոնյան թիմի` 1:0 հաշվով հաղթանակով.

«Առաջին կեսում մենք շատ վտանգավոր պահեր ունեինք և մի քանիսն էլ երկրորդում:

Բաց թողած գոլից հետո մենք շարունակեցինք վստահ խաղալ: Պարզապես չկարողացանք գոլ խփել:

Մենք 0:1 հաշվով պարտվեցինք, բայց կարևոր պարտությունը կրել էինք դեռ առաջին խաղում` 0:3, ինչն, իմ կարծիքով, պարտադիր չէր: Նման բանից հետո հեշտ չէր կարող լինել»,- Ֆավրի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել է Մաուրիսիո Պոչետինոյի թիմի` 3:0 հաշվով հաղթանակով: Այսպիսով, «Տոտենհեմը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» ավարտել է ելույթներն այս մրցաշարում:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ