fbpx
Իրավական

Կարևոր խոչընդոտ «Լիդիան Արմենիա»-ի համար Ամուլսարի հանքի շահագործման ճանապարհին

Ամուլսարի հանքի շահագործման կամ չշահագործման հարցը դեռևս առկախ է մնում։

Ջերմուկ համայնքի բնակիչները, շատ բնապահպաններ, հայտնի մարդիկ և բազմաթիվ քաղաքացիներ saveAmulsar արշավ են սկսել և չեն ցանկանում հանքի շահագործումը՝ իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերի ու վտանգների համար։

Օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը, սակայն, վերջիններիս չի բավարարել։

Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, քանի որ ՀՀ կառավարությունը չի կարծում, որ հանքի շահագործումով վնաս է պատճառվում Հայաստանի բնությանը։

Ընդգծենք, որ այժմ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի շահագործում հանքը ոչ միայն այն պատճառով, որ ջերմուկցիները թույլ չեն տալիս, այլ նաև այն  պատճառով, որ չունի պետական փորձաքննական եզրակացություն։ Վերջին անգամ հանքի շահագործմանը լիազոր մարմնից դրական եզրակացություն տրվել է 2016 թվականի ապրիլի 29-ին, սակայն այն կորցրել է ուժը՝ ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի։

Ամուլսարի հանքի շահագործման համար անհրաժեշտ են․

  • ՀՀ կառավարության թույլտվությունը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է 2014 թվականին։
  • Լիազոր մարմնի փորձաքննական եզրակացությունը

Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 16-րդ կետի՝ լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած բնապահպանական ոլորտի պետական կառավարման մարմինն է, այսինքն Շրջակա միջավայրի նախարարությունը (նախկինում՝ Բնապահպանության նախարարություն):

Համաձայն վերոնշյալ օրենքի նույն հոդվածի 15-րդ կետի՝ փորձաքննական եզրակացությունը հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության թույլատրելիության վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրվող պաշտոնական փաստաթուղթ է՝ համապատասխան հիմնավորումներով։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման համար փորձաքննական եզրակացություն ևս ստացել է։

Բնապահպանության նախարարությունը Ամուլսարի հանքի շահագործմանը դրական է արձագանքել պետական փորձաքննական ԲՓ-35 եզրակացությամբ 2016թ․ ապրիլի 29-ին։

Սակայն, ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ