fbpx
Իրավական

Կարգադրիչները վերցրին «Վնգստալու արվեստը» գրությամբ պաստառները․ միջադեպ Քոչարյանի դատին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Դատական նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ դահլիճում ներկա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, և մեղադրանքի կողմի կողմնակիցների միջև։ Երբ դատական նիստերի դահլիճ մտավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աջակիցները վանկարկեցին «Քոչարյան հերոս», ինչը դուր չեկավ մեղադրանքի կողմից աջակիցներին. վերջիններս սկսեցին սուլել և վիճաբանել Քոչարյանի աջակիցների հետ։

Այնուհետև երկրորդ նախագահի աջակիցները նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանյանի լուսանկարով պաստառներ պարզեցին, որտեղ գրված էր «վնգստալու արվեստը», ինչպես նաև Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկարներով պաստառներ, որտեղ տղաները ներկայացվում էին որպես քաղբանտարկյալներ։ Դատական կարգադրիչները աջակիցների ձեռքից խլեցին պաստառները։

Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ