fbpx
Քաղաքականություն

Շատերի մոտ է հարց առաջանում, թե ինչ կարգավիճակով կշարունակի իր ծառայությունը Օնիկ Գասպարյանը․ Մակունց

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության լիզորությունների շարքում չէ Գլխավոր շտաբի պետի նոր թեկնածուի հետ կապված քննարկումներ ունենալը կամ առաջարկություններ ներկայացնելը:

Դիտարկմանը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը արդեն հայտարարել է վարչկան դատարան դիմելու մասին և նշել, որ այլ կարգավիճակով կշարունակի ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին, Մակունցն ասաց. «Կարծում եմ՝ շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ կարգավիճակով է է պատկերացնում պարոն Գասպարյանն իր ծառայությունը: Կսպասենք, երբ պարոն Գասպարյանը նպատակահարմար կգտնի, ինքը կներկայացնի: Ինքս չեմ կարող ասել»:

Խոսվեց նաև ԳՇ պետի հայտարարության պատճառով պաշտոնից ազատման մասին․

«Բոլորս արձանագրել ենք, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտությունն անընդունելի է, ինչի հետ կապված եղել է արձագանք: Պատահական չէ, որ տարբեր երկրներից այդ հայտարարության հետ կապված եղավ արձագանք: Խոսքը ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների մասին է: Եվ խնդրում եմ՝ պետք չէ անընդհատ բերել մեր հակառակորդ ու թշնամի պետությունների ղեկավար անձանց ելույթները, որովհետև դրանով որևէ կերպ մեր երկրին լավություն չենք անում»,-շեշտեց Մակունցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ