fbpx
Քաղաքականություն

Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանն անդամագրվել է Հայրենիք կուսակցությանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից երեկ հրաժարական տված Կարինե Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր գործունեությունը գործունեությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության անվտանգության և ապագայի համար մտահոգ «Հայրենիք» կուսակցության շարքերում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և հայտնել էի նախօրեին, հրաժարականի դիմում էի ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից՝ խոստանալով կիսատ չթողնել սկսածս պայքարը։

Գիտակցելով միայնակ պայքարի անարդյունավետությունը, հաշվի առնելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը, դատական իշխանության անկախությունը վտանգող գործընթացների առկայությունը՝ այսուհետ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ գործունեությունս շարունակել Հայաստանի Հանրապետության անվտանգության և ապագայի համար մտահոգ «Հայրենիք» կուսակցության շարքերում՝ հանուն մեր ժողովրդի բարօրության»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ