fbpx
Մարզեր

Կարկտահարություն՝ Լոռիում. կան լուրջ վնասներ

Լոռու մարզի մի շարք համայնքներում, հատկապես Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում, նախորդ օրը երեկոյան հերթական կարկտահարությունն է տեղի ունեցել, ինչի արդյունքում լուրջ վնասներ են կրել գյուղացիական տնտեսությունները:

Ստեփանավանի տարածաշրջանի խոշորացված Գյուլագարակ համայնքում կարկուտը վնասել է ցանքատարածությունները, կարտոֆիլի դաշտերը, ծառերից թափել ամբողջ բերքը: Վարդաբլուրի վարչական ղեկավար Ռուսլան Օհանյանը ՀԺ-ին հայտնեց, որ հակակարկտային կայանքներ գյուղում կան տեղադրված, երեկ էլ կրակել են, սակայն արդյունք չի տվել:

Վարչական ղեկավարի խոսքով՝ վնասը որոշ տեղերում 100 տոկոս է կազմում. «Սա արդեն 4-րդ կարկուտն էր, մի անգամն ա թեթև եղել, երեկվանը շատ ուժեղ էր, սրբեց-տարավ»,-ասաց նա:Վնասները մեծ են նաև Թումանյանի տարածաշրջանի Ախթալա, Ճոճկան, Շնող, Թեղուտ, Մեծ և Փոքր Այրում գյուղերում ու հարակից բնակավայրերում: Այստեղ ծառերի վրա բերք չի մնացել: Տեղացիները հայտնեցին, որ կայանքները ուշ են կրակել, դրա համար էլ ամբողջ բերքը ոչնչացվել է:

Աղբյուրը՝ Armtimes.com

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ