fbpx
Կառավարություն

19:50 11/9/2019

Կարկտահարությունից տուժած գյուղացիների հարցը կքննարկվի միանշանակ. Ավինյան

Խորհրդարանում մեկնարկած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հարց բարձրացրեց կարկտահարության հետևանքով գյուղացիների կրած վնասները փոխատուցման հետ կապված՝ մասնավորապես Շիրակի մարզի մի շարք համայնքներում։

Արձագանքելով նրա հարցին, թե կառավարոթյունը պատրաստվում է աջակցել բնակչությանը սերմնացուի հարցով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցին կոնցեպտուալ պատասխան կտա։

«Այս տարվանից արդեն պիլոտային ծրագիրն է իրականացվում գյուղատնտեսական ապահովագրության, որը ենթադրում է, որ պետք է մոտակա տարիների ընթացքում լայն տարածում ունենա։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ կքննարկվի միանշանակ և ըստ որոշակի չափորոշիչների, նախկին փորձի համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սերմնացուով ապահովմանը՝ փոխվարչապետը ասաց. «Մենք այս պահի դրությամբ ունենք մեծ քանակությանբ սերմնացու, որը գնվել էր դեռևս 2016-17 թվականին, որը չի սպառվել և մտածում են այդ սերմնացուի հետ ինչ անել։ Եթե խոսքը վերաբերում է այն ծրագրին, որը նախորդ տարի էր առաջ քաշվել՝ 60 հազար դրամ փոխհատուցումներ ենթադրելու, դա առհասարակ դուրս է եկել, քանի որ արդյունավետության առումով ոչ բավարար է գնահատվել։ Հավելյալ որևէ պատասխան սերմնացուի հետ կապված չեմ կարող տալ»։

Վերեվ