Հասարակություն
13:20 28/09/2019

Կարկուտից տուժած հարթագյուղցիները փոխհատուցման են սպասում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչները բավական վնասներ են կրել 2019-ի հունիսի սկզբի կարկտահարությունից:

Հատկապես տուժել են տնամերձ հողամասերն ու ցորենի շուրջ 30-40 հա ցանքատարածությունները: Գյուղապետ Անդրանիկ Հարությունյանն ասում է, որ մարզպետարանից եկել, վնասի չափերն են ճշտել ու գնացել ու գյուղացիները մինչ օրս սպասում են կառավարության կողմից վնասի փոխհատուցմանը:

«Գոնե պետությունը հաշվի առներ կրած վնասներն ու զրոյացներ հարկերը», – ասում է գյուղապետը, ում խոսքերով, նման պարագայոմ, դժվար է մարդկանցից հարկ հավաքելը: Գյուղը չունի նաև գյուղտեխնիկա, հարևան գյուղերից են գալիս, ավելի թանկ գնով վարուցանք անում, բերք հավաքում:

«Եթե տեղում ունենայինք, ավելի մատչելի գնով կօգտվեինք», – ասում է Վլադիմիր Գրիգորյանը: Նա ճարահատյալ է մնում գյուղում. չի ուզում մենակ թողնել տարեց տատին ու պապին, այլապես համալրած կլիներ գյուղը լքած հարյուրավոր համագյուղացիների շարքերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ