fbpx
Սպորտ

Կարլո Անչելոտին ասել է, թե որ դեպքում կլքի Նապոլին. Football Italia

«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստ է լքել իր զբաղեցրած պաշտոնը մրցաշրջանի ավարտին:

60-ամյա մասնագետը կհեռանա թիմից, եթե ոչ մի տիտղոս չնվաճի մրցաշրջանի վերջում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն։

Նշվում է, որ իտալացուն ոչ ոք չի մղել այս որոշումը կայացնելու համար:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի մեկնարկային 7 տուրերից հետո «Նապոլի»-ն 13 միավորով աղյուսակի 4-րդ հորիզոնականում է ու առաջատար «Յուվենթուս»-ին զիջում է 6 միավորով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ