fbpx
Աշխարհ

Կառլոս Գոնը հրաժարական է տվել Renault-ի ղեկավարի պաշտոնից

Կառլոս Գոնը հրաժարականի դիմում է ներկայացրել Renault կորպորացիայի տնօրենների խորհրդին գլխավոր տնօրենի պաշտոնից, Այդ մասին Bloomberg-ին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը՝ Դավոսում տնտեսական ֆորումի ընթացքում տված հարցազրույցում։

 «Կառլոս Գոնը հինգշաբթի հրաժարական է տվել», – ասել է Լե Մերը: 

Այժմ Կառլոս Գոնի հրաժարականը պետք է ընդունի տնօրենների խորհուրդը: Այն հինգշաբթի առավոտյան իր խորհրդակցությունը կանցկացնի Բուլոն-Բիայանկուր (Փարիզից հարավ-արևմուտք) քաղաքում, որտեղ գտնվում է այդ ընկերության կենտրոնակայանը: 

Կառլոս Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Գրեգ Քելլին նոյեմբերի 19-ին Տոկիոյում բանտարկվել են, երբ նրանց ձերբակալել են Ճապոնիայի ֆինանսական օրենքը խախտելու կասկածանքով: Կան կասկածներ, որ Գոնը կարող էր Քելլիի օգնությամբ թաքցնել իր պարգևավճարի իրական չափը`որպես 2010-2015 թվականններին Nissan ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ