fbpx
Զինված Ուժեր
13:10 14/08/2019

Կարմիր խաչը բանակցում է սահմանը հատած զինվորին անհապաղ տեսակցելու համար

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի հետ կապված:

«Մեր կազմակերպության ներկայացուցիչները կոնֆիդենցիալ երկխոսության մեջ են իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ այս ուղղությամբ: Հանդիպում դեռ չկա: Բայց երկխոսության ուղղությունը դա է, որ հանդիպում լինի: Նման դեպքերում մեր կազմակերպությունն անհապաղ սկսում է կապ հաստատել իշխանությունների հետ տեսակցելու, հետագայում արդեն պարբերական այցելություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Ամատունին:

Աղբյուրը՝ shantnews.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ