Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը իր Twitter-ի էջում արձագանքել է այդ նորությանը:
Փալյանը կոչ է արել պետական մարմիններին 15 օրով դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը և դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը, որպեսզի հնարավոր լինի կանխել կորոնավիրուսի տարածումը և ապահովել քաղաքացինների անվտանգությունը:
Նշենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Թուրքիայում հաստատվել է մարտի 11–ին: