fbpx
Աշխարհ

Կարո Փայլանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Դիարբեքիր

Թուրքիայի մեջլիսի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Դիարբեքիր (Տիգրանակերտ):

Նա այցից ունեցած տպավորությունների վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում, կցելով նաև լուսանկարներ:

«Ողջ օրը շրջեցինք Դիարբեքիրի գյուղերով: Նույնիսկ չգտանք մեկին, որ համոզեինք: Ուր գնացինք, մեզ մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Շուրջպար բռնելուց հետո մեզ ճանապարհեցին՝ ասելով «այստեղ հարց չկա, hewal»,- ասված է գրառման մեջ:

Նշենք, որ hewal-ը քրդերեն բառ է, որը նշանակում է ընկեր, բարեկամ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ