fbpx
Սպորտ

Արսենալի պաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ն հետաքրքրված է պաշտպան Ուիլյամ Սալիբայով, հայտնում է Media Foot-ը:

Փարիզցիները հույս ունեն համոզել 21-ամյա ֆրանսիացուն միանալ իրենց՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

Միաժամանակ, «Արսենալը» հնարավորություն ունի մեկ տարով երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, սակայն ակումբը դեռ չի օգտվել դրանից։

2022/23 մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ