fbpx
Սպորտ

Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Սևիլիա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել «Սևիլիա»։ Տեղեկացնում է El Chiringuito-ն, անդալուզյան ակումբը բանակցություններ է վարել 32-ամյա իսպանացու ներկայացուցիչների հետ։

Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ «Ռեալում»: Մադրիդյան ակումբը պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է պատրաստում։

Նաչոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Trasnfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Նաչոն մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ