fbpx
Խորհրդարան
18:00 21/01/2020

Կարող է Վանեցյանը հայտարարում է, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին․ Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց սպասել

Ցավոք սրտի, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որևէ լուրջ մրցակից այսօրվա իշխանությանը չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մրցակից են համարում Արթուր Վանեցյանին։

Նա որպես պատճառ նշեց այն, որ մյուս ուժերը հիմնականում տարբեր ձևով կաղապարված և կապված են նախկին իշխանությունների հետ: ԱԺ փոխնախագահը դա համարեց շատ լուրջ ու խոցելի գործոն:

«Կարծում եմ՝ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»,-ասաց Սիմոնյանը։

Նա խորհուրդ տվեց սպասել, որ Վանեցյանն ասի, որ ինքը քաղաքական գործիչ է, որ ինքը կուսակցություն է ստեղծում և որ ինքն ընդդիմություն է, որից հետո հնարավոր կլինի գնահատական տալ։

«Կարող է ինքը մտնում է քաղաքական դաշտ ու հայտարարում է, որ սատարում է «Իմ քայլը» խմբակցությանը և Նիկոլ Փաշինյանին»,-հավելեց նա:

Հարցին, թե երբ է վերջին անգամ շփվել Վանեցյանի հետ, նա պատասխանեց. «ՀՖՖ նախագահի պաշտոնից իր հրաժարականի օրերին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ