ՊՍԺ-ն հունվարին կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ երկու ստուգողական հանդիպում կանցկացնի տեղի ֆուտբոլային ակումբների հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Աբդել Բուլմը։
Հաջորդ ամսվա կեսերին Քրիստոֆ Գալտյեի թիմը կխաղա «Ալ-Հիլալի» և «Ալ-Նասրի» հետ։ Հարկ է նշել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է խաղալ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ 37-ամյա հարձակվողը շուտով պետք է համալրի «Ալ-Նասրի» շարքերը։
Ռոնալդուն այժմ առանց ակումբի է։ Մամուլում վաղուց լուրեր էին պտտվում, որ պորտուգալացի աստղը մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ տեղափոխվելուն:
