fbpx
Սպորտ
17:30 19/01/2020

Կարողացանք հասնել մեր նպատակին․ Կազեմիրո

Կարողացանք հասնել մեր նպատակին․ Կազեմիրո

Շատ կարևոր հանդիպում էր։ Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրո՝ մեկնաբանելով Լա Լիգայի 20-րդ տուրում «Սևիլիայի» հետ կայացած հադիպումը։

«Սա շատ կարևոր հանդիպում էր, և մենք կարողացանք հասնել մեր նպատակին: Ուրախ ենք, որ կարողացանք երեք միավոր վաստակել»,-նշել է նա։

Ֆուտբոլիստի խոսքով՝ իրենք ամբողջ հանդիպման ընթացքում տիրում էին նախաձեռնությանը:

«Այս հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի»,-հավելել է Կազեմիրոն: Այս մասին հաղորդում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» վաստակեց 43 միավոր և գլխավորեց Լա Լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ