fbpx
Տնտեսություն

Շուտով կարտահանվեն հայկական պիստակի պտուղներ

Շուտով արտասահմանյան շուկան համալրվելու է հայկական պիստակի պտուղներով։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Քերոբյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Կողբավանում հիմնված «Արմեն ֆռուտ ընդ նաթ» ՍՊԸ-ին պատկանող 1100 հեկտար տարածքով պիստակի այգիներ ու ծանոթացել իրականացվող աշխատանքներին և ընկերության զարգացման պլանին։

Պաշտոնյան պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը՝ բիզնեսի զարգացման ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծման հարցում։

«Այցիս շրջանակում այցելեցի նաև Արմավիր քաղաքում գտնվող «Արմավիր ֆրութ» ՍՊԸ-ին պատկանող չրագործական ընկերություն, որն ԱՄՆ է արտահանում հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգեր։  Անցած տարի ընկերությունն արտահանել է 4 տոննա ծիրանի եւ 50 տոննա սալորաչիր», – գրել է Քերոբյանը։

Համաձայն ընկերության զարգացման պլանի՝ առաջիկայում գործարանը կընդլայնի իր գործունեությունը՝ ներդնելով շուրջ 50 թունելային վառարան, որը թույլ կտա չորամրգեր արտադրել նաեւ ներքին սպառման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ