fbpx
Սպորտ

Կարծում եմ՝ Կավանին ուներ դրա կարիքը․ Նեյմարը՝ 11 մետրանոցը զիջելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆոտբոլում բոլորը պետք է երջանիկ լինեն։ Այս մասին ասել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Գալաթասարայի» հետ խաղում 11 մետրանոցի դրվագը (5:0)։

«Ես 11 մետրանոցի իրացումը չեմ զիջել ինչ-որ մեկի հետ հաշտվելու համար: Ես առաջին հերթին մտածում եմ թիմի շահերի մասին»,-ասել է նա:

Նեյմարi կարծիքով՝ անհատականությունը տեղ չունի ֆուտբոլում ու այստեղ բոլորը պետք է երջանիկ լինեն և իրենց լավ զգան:

«Կարծում եմ՝ Կավանին ուներ դրա կարիքը: Արյդունքում, «Գալաթասարա»-ի հետ խաղում բոլոր հարձակվողները գոլ խփեցին: Մենք երջանիկ ենք»,-ասել է Նեյմարը։ Այս մասին հաղորդում է Esporte Interativo-ն:

Հիշեցնենք՝ «Գալաթասարայի» հետ խաղի 82-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց թուրքական թիմի դարպասին: Ի սկզբանե գնդակը վերցրեց Նեյմարը, բայց հետո որոշեց 11-նետրանոցն իրացնելու իրավունքը փոխանցել Էդինսոն Կավանիին։ Վերջինս անվրեպ իրացրեց այն:

2017 թվականի սեպտեմբերին Նեյմարի ու Կավանիի միջև տարաձայություն էր եղել խաղադաշտում: «Լիոնի» հետ խաղում Նեյմարը Կավանիից խլել էր տուգանայինն իրացնելու իրավունքը, ինչին ի պատասխան՝ ուրուգվայցին բրազիլացուն թույլ չէր տվել իրացնել 11 մետրանոցը: Այդ ժամանակվանից շշուկներ տարածվեցին Նեյմարի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ