fbpx
Աշխարհ

Կարծում եմ՝ Նեյմարը կարող է կրկնել իմ նվաճումն այս տարի․ Կակա

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կարող է այս տարի արժանանալ «Ոսկե Գնդակ» մրցանակին: Այս մասին ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական։

«Արդյոք կկարողանա՞ Նեյմարը կրկնել իմ նվաճումն այս տարի. այո, կարծում եմ՝ կարող է:

Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, դրանում ոչ մի կասկած չկա: Այն, ինչ հիմա նրան պետք է, թիմային տիտղոսներ նվաճելն ու այս նվաճումներից հիմնական կերտողներից մեկը լինելն է»։

Նա նշել է, որ եթե «ՊՍԺ»-ն հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա, ամենայն հավանականությամբ, Նեյմարը կստանա «Ոսկե Գնդակը»։ Այս մասին  հաղորդում է AFP-ն:

Հիշեցնենք՝ Կական 2007 թվականին է ստացել «Ոսկե Գնդակը»: Այս պահին նա վերջին բրազիլացին է, որը ստացել է ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ