fbpx
Երևան

Ապօրինի կառույցներն այսուհետ կարող են քանդվել քաղաքապետի որոշմամբ՝ անկախ ամնե ինչից

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նշել է, որ ավագանու այս որոշումն անչափ կարևոր է, եթե չասենք՝ պատմական։

«Սա, ըստ էության, մեծապես լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը», – նշում է Կարապետյանը:

Ամբողջ որոշումը՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ