fbpx
Զինված Ուժեր

Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորել են բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Հայաստանի հարաբերություններին, զինված ուժերում հոգևոր ծառայությունների գործառույթներին և խնդիրներին, կրոնական ազատություններին և հոգևոր դաստիարակությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը և կանոնակարգված հարաբերությունների կառուցումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ