fbpx
Կառավարություն

Կասեցվել է 2 873 կազմակերպության գործունեություն

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ ՀՀ պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի դրությամբ կայացվել է 2 873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 27 902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը:

«Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/armgovernment/posts/3167437076612668

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ