Կասեցվել է 2 մանկապարտեզի գործունեություն․ դրանցից մեկում եղել են կոնտակտավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել Facebook-ի էջում, որում ասվում է․

«Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Երևանի Նորք-Մարաշի թիվ 122 և Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։

Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։

Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանակապարտեզի կասեցումը 1 օրով է. կիրականացվի ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների անկողնային պարագաների հետ կապված խախտումների վերացումը։

Իսկ մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի թիվ 24 մանկապարտեզը, կասեցվել է 7 օրով, որտեղ բացի հակահամաճարակային կանոնները չպահպանելուց, արձանագրվել է նաև կոնտակտավոր աշխատակցի և սանի առկայությունը»։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1655669784583513/?__xts__%5B0%5D=68.ARCsYB6Th47CTcutTWKUIu1lyqfXx5NM1JbymXgpKsuvdpFxzA_n0MFkhiD1S8Y2ycnh1SXeGFZ_sTvSYASJpXeNFSLgqiG_V8VRn44mQ7YdGHN5A9uXfa-sXYxV3T0zgFfonxCznhHlg_g67kfiSU53uxvwuzDt7f5IuznWpdPkzELpRxYNI_rrVqnDoQfuzWMjLihKVSdU2IL5JTpGRG3Nx9FRmA_qz2LpIAu0cL0d7VcDo_3jtHEhLt5S5OoU0xE69jA9N3kDG-qVzFYU-pu-DO2zkXziZPJ6KoUtVapJwUxMnwFpt1NFPFeXwb8UA1gymewMxde96N-TnEWs1JKhNVNJSZXx&__tn__=-R

Հրապարակող՝

Ամենաթարմ