fbpx
Իրավական

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու N27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:

Նշենք, որ ժամեր առաջ կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել էր նույն դպրոցի գործավարուհին: Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-309-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ