fbpx
Առողջապահություն

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխնախարարը դարձել է հիվանդանոցի տնօրենի խորհրդական

Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Այս լուրը դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի փոխտնօրեն Հարություն Դավթյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք էր ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Նա կաշառք էր ստացել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ