fbpx
Սպորտ

Կասիլյասը՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

Իսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Այս մասին հաղորդում է Cope-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, այս պահին RFEF-ի ասամբլեայում, որը կազմված է 141 անդամից, աշխատում են 13 պրոֆեսիոնալ և 18 ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ:

Իկերի թեկնածությունը կարող է աջակցություն ստանալ նաև պրոֆեսիոնալ ակումբներից, որոնց Ասամբլեայում 20 ներկայացուցիչ ունեն, և ոչ պրոֆեսիոնալ ակումբները, որոնք Ասամբլեայում ներկայացված են 29 անդամով:

Այդուհանդերձ, 2020 թվականին կայանալիք ընտրություններում ֆավորիտն, ամեն դեպքում, RFEF-ի ներկայիս նապագահ Լուիս Ռուբիալեսն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ