fbpx
Հասարակություն

Կատաղած շունը մտել էր շենքի նկուղ ու անհանգստացնում էր բնակիչներին

Հուլիսի 8-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի նկուղ կատաղած շուն է մտել և անհանգստացնում է շենքի բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ