fbpx
Իրավական

Կատակ չէին անում, երբ հայտարարում էինք, որ խամաճիկային ՍԴ չենք ուզում․ Ռուբինյան

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ ծավալված քննարկումից։

Նա նշեց, որ տպավորություն է, թե քննարկում են ոչ թե թեկնածուին, այլ դատական համակարգի փոոփոխությունների փիլիսոփայությունը։

Նրա խոսքով՝ ԱԺ-ի 2 ուժեր՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» կրում են հետևյալ փիլիսոփայությունը․ ոչինչ չանել։ Արման Բաբաջանյանն ու այլ գործիչներ ուզում են անել այնպես, որ նոր ՍԴ-ն կամ նոր դատական համակարգը լինեն իրենց սիրելին։

«Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ չենք ուզում խամաճիկային Սահմանադրական դատարան, մեր սիրելի դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում:

Նոր ՍԴ ունենալն արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով նույնն է, ինչ նախկինում էր, ուղղակի՝ հակառակ ուղղությամբ», – ասաց Ռուբինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ