Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու և տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել են դատարանում։
Տասներեք տարվա բանտարկության է դատապարտվել ժեներալիտետի նախագահի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերիսը, նույն ժամկետով նա զրկվել է ընտրովի և պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդարաններ Ռաուլ Ռոմևան, Ժորդի Տուրուլը և Դոլորս Բասսան դատապարտվել են 12 տարվա բանտարկության և 12 տարվա ընթացքում չեն կարողանա զբաղեցնել ընտրովի և պետական պաշտոններ:
Բոլոր չորսն էլ մեղավոր են ճանաչվել խռովության կազմակերպման և պետական միջոցների վատնման մեջ: Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը դատապարտվել է 11 տարի և վեց ամիս բանտային կալանքի, Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդականներ Ժոակիմ Ֆոռնը և Ժոզեպ Ռուլը տասը տարի և վեց ամիս ազատազրկման, հանրային առաջնորդներ Ժորդի Կուիշարը և Ժորդի Սանչեսը՝ ինը տարվա բանտարկության:
Այս հինգ քաղաքական գործիչները նույնպես պատժաժամկետի ընթացքում չեն կարողանա զբաղեցնել ընտրովի ու պետական պաշտոններ: Կատալոնիայի կառավարության նախկին անդամներ Սանտյագո Վիլան, Մարիչել Բորասը և Կառլես Մունդոն մեղավոր են ճանաչվել չենթարկվելու մեջ և դատապարտվել են տուգանքի: 2017 թվականի հոկտեմբերի վերջին Կատալոնիայում հանրաքվե է անցկացվել Մադրիդից տարածաշրջանի անկախության շուրջ, որը Իսպանիայի իշխանություններն անօրինական են ճանաչել: Ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա մի խումբ կողմնակիցների դեմ առաջադրվել են անջատականության, խռովության հրահրման և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ:
Մեղադրյալներն իրավունք ունեն հայց ներկայացնել Սահմանադրական դատարան, ինչպես նաև մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան: