Հասարակություն
17:30 17/05/2020

Կատարի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը

Կատարում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունից հայտնում են, որ այսօր այստեղ տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը:

«Այսօր Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը:

Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում նորապսակ զույգին` Շանթ Պալաղամեանին և Միրէյ Ռիթա Գափլանեանին, և մաղթում երջանկություն և հաջողություններ»,-ասվում է գրառման մեջ:

Այսօր Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը: 🤵…

Geplaatst door Embassy of the Republic of Armenia to the State of Qatar op Zondag 17 mei 2020

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ