fbpx
Կառավարություն
11:51 24/01/2019

Ծրագրի շրջանակներում կատարելվելու է շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում

Ծրագրի շրջանակներում կատարելվելու է շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում

Կառավարությունը երկարաձգեց «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

«ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հա հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի։ Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 200 մլն դրամի չափով ներդրում:

Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով.

Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 14,3 մլն դրամի չափով և կատարել ցանկով հաստատված ամբողջ ներմուծումը, այժմ երկրորդ փուլի շրջանակներում նախատեսում է ներմուծել ևս 18,9 մլն դրամի չափով ապրանքներ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 90 հազար դրամ:

Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ