fbpx
Արցախ

Շոշում, Խնածախում ու Այգեստանում զինամթերք է վնասազերծվելու․ ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում:

Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4001920556509056?__cft__%5B0%5D=AZWmNKPMIhyczQ-AydtLZE2JKgs68IQVT2r16Uw8q60VJz-WG9plIQyrerg-vjitOMUo8wzsC74LdSv9skzuubrQpwjX36ivpjOvo19mDtif7M9HI6MU-hP6h3K0bWcJJqViZOy31aNGhfS0_HuUR5kY&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ