Մշակույթ

Կախարդական աճուրդում կվաճառվեն Հարրի Փոթերի ակնոցն ու ձեռնափայտը

Reuters-ի հաղորդմամբ՝ Prop Store հուշանվերների վաճառքով զբաղվող ընկերությունը հունիսի 29-ից հուլիսի 1-ը Լոս Անջելեսում հայտարարել է «կախարդական» աճուրդ։

Աճուրդը մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների շրջանում: Ամենապահանջված իրերի շարքում են Հարրի Փոթերի ակնոցն ու ձեռնափայտը, որոնք Դենիել Ռեդքլիֆը կրում էր «Հարրի Փոթերն ու մահվան պարգևները» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Warner Brothers ընկերությունը իր արխիվային իրերն է հանում աճուրդի: Վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի բարեգործությանը: Ընդ որում, այդ իրերի մեկնարկային գինը 30 և 50 հազար դոլար է:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ