fbpx
Քաղաքականություն

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին վիրտուալ նիստը

Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Նույնիսկ համավարակի օրերին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը ընդհանուր նպատակների կենսագործման ու քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ։

Այսօր տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորս վիրտուալ նիստերից առաջինը, որտեղ ամերիկյան կողմը ներկայացրեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Կառա ՄքԴոնալդն, իսկ հայկական կողմը` ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Քննարկման առանցքում Հայաստանի առաջնահերթ ժողովրդավարական բարեփոխումների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ գրանցված ձեռքբերումներն էին և հետագա համագործակցությունը։ Մասնակիցներն անդրադարձան կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արդեն իսկ կատարած կարևոր քայլերին, որոնց թվում է ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությամբ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովը։

Ռազմավարական երկխոսության նիստերը կշարունակվեն աշնան ընթացքում, իսկ ամփոփիչ նիստը տեղի կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում եկող ամսվա ընթացքում»։

https://www.facebook.com/usembarmenia/posts/10158752420187673?__cft__[0]=AZWqDd9eobWGZe8Usb6irbg5diAOnOvv2HgtpqzRxgr6svJBpS16uz0gLUfrOZn3XOxAratgnv1NtgZ48T6pJ1xME0tR0nI6S3jwy4XB0sIjKEXX-Vuv0X0gR5D6aGQnptRHiF6VAU0tZ5sT6WSz1KIoWm0-IBDhYHSXcF8_cEJYmA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ