Երեկ՝ հուլիսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ:
- Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները
- Անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:
Ըստ աղբյուրի՝ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառող սպաներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ: Շնորհավորանքի խոսքեր են հնչել նաև ՊԱՀՀ-ի ղեկավարության և դասախոսների կողմից:
Նշվում է նաև, որ հանդիսավոր արարողության ավարտին ուսումնառողները ստացել են ավարտական վկայագրեր:
