Սպորտ

Կայացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը, ըստ դրա ձևավորվեցին հետևել զույգերը։

1/4-րդ եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ Մադրիդ» – «Լիոն»/«Յուվենտուս»

«Լայպցիգ» – «Ատլետիկո Մադրիդ»

«Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա»

«Ատալանտա» – «ՊՍԺ»

Կիսաեզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ Մադրիդ»-/«Լիոն»/«Յուվենտուս» – «Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա»

«Լայպցիգ»/«Ատլետիկո Մադրիդ» – «Ատալանտա» – ՊՍԺ

1/8 եզրափակիչ փուլի մյուս պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-8-ին: Այդ խաղերում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը․

«Բարսելոնա» – «Նապոլի» (1։1)

«Յուվենտուս» – «Լիոն» (0։1)

«Բավարիա» – «Չելսի» (3։0)

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդի» (2։1)

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգան դադարեցվել էր մարտի 12-ին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Մինչ այդ 1/4-րդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել 4 ակումբներ՝ «Ատալանտան», «ՊՍԺ»-ն, «Լայպցիգը» և «Ատլետիկո Մադրիդը»։

Ըստ նոր որոշման՝ 1/4-րդ եզրափակչից սկսած մրցաշարն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում՝ «8 եզրափակիչ» ձևաչափով։ Դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով։ Օգոստոսի 12-15-ը կանցկացվեն 1/4- րդ եզրափակիչները, 18-19՝ 1/2-րդ կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնի «Էշտադիու դե Բենֆիկա» մարզադաշտում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ