Կրթություն

Կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը

Օրեր առաջ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Softconstruct» ընկերության գործընկերությամբ Երևանում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացված ռոբոտաշինության օլիմպիադայի շրջանակում տեղի է ունեցել «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL):

Նախարարության հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված էին ռոբոտաշինական վերջին նվաճումները և նորարարական տեխնոլոգիաները: Ուսանողները ցուցահանդեսի այցելուներին ցուցադրել են իրենց իրականացրած նախագծերը։

Ըստ աղբյուրի՝ Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսն առանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ